Բաբկեն Չոբանյանն ու Կարեն Անանյանը ելույթ կունենան Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում

25 Նոյեմբերի 2026, 23:50

Մշակույթ

ՀՀ վաստակավոր արտիստ Բաբկեն Չոբանյանն ու դաշնակահար Կարեն Անանյանը Ռուսաստանի քաղաքներում կներկայացնեն երաժշտական-գրական ծրագիր։

Սանկտ Պետերբուրգում միջոցառումը կկայանա դեկտեմբերի 1-ին, իսկ Մոսկվայում՝ դեկտեմբերի 4-ին։ Երկու համերգներն էլ կմեկնարկեն ժամը 19։00-ին։

Երաժշտական-գրական երեկոների կազմակերպիչը «Astem Media» ընկերությունն է, որը հանդիսատեսին խոսքի և երաժշտության համադրությամբ արվեստի յուրահատուկ երեկոներ է խոստանում։