Ըմբիշ Նարեկ Օհանյանը Ռուսաստանի հավաքականի կազմում կմասնակցի վարկանիշային մրցաշարին

18 Հուլիսի 2025, 20:12

Սպորտ

Հուլիսի 17-20-ը Բուդապեշտում կանցկացվի Ըմբշամարտի միացյալ աշխարհի (UWW) IV միջազգային վարկանիշային մրցաշարը, որի շրջանակներում Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես կգա վորոնեժցի ըմբիշ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Օհանյանը։

Օհանյանը կմրցի մինչև 72 կգ քաշային կարգում։ Ընդհանուր առմամբ, մրցաշարին Ռուսաստանից կմասնակցեն 22 մարզիկներ՝ 10 քաշային կարգերում։