Կամաց-կամաց դառնալու ենք վիլայեթ․ Արթուր Խաչիկյան

19 Հուլիսի 2025, 00:18

Քաղաքականություն

Ինչպես միշտ իշխանությունները փորձում են խաբել մեզ։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը՝ խոսելով «Զանգեզուրի միջանցքի» «արտապատվիրակման» մասին։

«Ինչպես միշտ փորձում են խաբել, ինչպես խաբեցին Արցախի, թավշյա դեմոկրատիայի, խաղաղության խաչմերուկի, նշաձողն իջեցնելու հարցերով»,- նշել է նա։

Պատասխանելով հարցին, թե ինչ կկորցնի Հայաստանը՝ Խաչիկյանն ասել է․ «Նախ, կտրվում ենք Իրանից։ Այլևս ռազմական օգնություն չենք ստանա Իրանից, Ռուսաստանից կամ Հնդկաստանից։ Երկրորդ հերթին, տնտեսապես կկտրվենք Իրանից՝ էլ ավելի կախված դառնալով Թուրքիայից և Ադրբեջանից»։

Խաչիկյանի խոսքով՝ արդեն կորցրել ենք Իրանի հետ սահմանը, ընկել ենք շրջափակման մեջ, և կամաց-կամաց դառնալու ենք վիլայեթ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիմա եթերում