Հայաստանը շարունակում է մնալ ռուսների ամենասիրած ուղղություններից մեկը

14 Հուլիսի 2023, 13:04

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանը շարունակում է մնալ ռուսաստանցիների ամենասիրելի ուղղություններից մեկը: Ըստ Yandex.Travel-ի՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմանի չվերթի միջին գինը նվազել է 9%-ով (մինչև 25,3 հազար ռուբլի):

Ամենահայտնի ուղղությունների եռյակում նույնպես Թուրքիան և Ղազախստանն են: Ռուսաստանի Դաշնության և այս երկրների միջև երկկողմանի թռիչքների արժեքը նվազել է համապատասխանաբար՝ 14%-ով և 4%-ով։

Մինչդեռ, Ռուսաստանում 2023 թվականին սպասվում է արտասահմանյան չվերթների 40 տոկոսանոց թանկացում։ Նման կանխատեսում է արել «Վնուկովո» և «Ազիմուտ» ավիաընկերության համասեփականատեր Վիտալի Վանցևը։ Նրա խոսքով՝ թանկացումը փոխադրողների ծախսերի ավելացմամբ է պայմանավորված։