ՎՊԵ հիերարխը վիճահարույց հայտարարություն է արել Հայոց Եկեղեցու մասին
18 Հոկտեմբերի 2026, 14:50
Ուրբնիսի և Ռուիսի միտրոպոլիտ Իովը (Էլգուջա Ակիաշվիլի) վերջերս ունեցած քարոզի ժամանակ վիճահարույց հայտարարություն է արել Հայ Առաքելական Եկեղեցու հասցեին։
Վրաց Ուղղափառ Եկեղեցու (ՎՊԵ) հիերարխը պնդել է, թե քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու առաջնությունը ընդգծելու հայերի ձգտումն իբր հանգեցրել է նրանց աստվածաբանական պառակտմանը: Նա նաև հայտարարել է, որ Վրաստանում բնակվող էթնիկ հայերի մեծ մասը դավանում է ուղղափառություն, և ընդգծել է, որ հենց ուղղափառությունն է համարում միակ ճշմարիտ քրիստոնեական դավանանքը: