Դա դեմ է անգամ պատերազմի օրենքներին. ՀՀ ԱՆ-ն՝ Ադրբեջանի կողմից շտապօգնության մեքենայի թիրախավորման դեպքը-ի մասին
11 Մայիսի 2023, 12:30
Առողջապահության նախարարությունը դատապարտում է բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը:
«Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
Առողջապահության նախարարությունը դատապարտում է մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը:
Նման դրսևորումները դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին, անգամ պատերազմի օրենքներին, և պետք է խստագույնս դատապարտվեն»,- նշված է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: