Վրաստանից արտաքսված օտարերկրացիների թվում Հայաստանի քաղաքացիներ կան

23 Հուլիսի 2025, 17:22

Քաղաքականություն

Վրաստանը երկրից արտաքսել է 25 օտարերկրացիների, որոնց թվում կան նաև Հայաստանի քաղաքացիներ, հայտնում է հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Բոլոր արտաքսվածները մեղադրվել են միգրացիոն կանոնները խախտելու մեջ։ Գերատեսչությունից նշել են, որ երկիրը ստիպված են եղել լքել մի շարք երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, Հայաստանի, Թուրքիայի և Իրանի քաղաքացիներ։

Տարեսկզբին Վրաստանի ղեկավարությունը սկսել է պայքարել երկրում գտնվող անօրինական ներգաղթյալների դեմ։ Մասնավորապես, հանրապետությունում ակտիվացել են ստուգումները, ինչը հանգեցրել է արտաքսված օտարերկրացիների թվի աճին։

Հիմա եթերում