Արտյոմ Օհանով՝ թիվ 1 քիմիկոսը Ռուսաստանում
24 Հուլիսի 2025, 23:45
Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտյոմ Օհանովը գլխավորել է Research.com-ի վարկանիշը որպես Ռուսաստանի առաջատար քիմիկոս և երկրորդ տեղն է զբաղեցրել երկրի նյութագետների շրջանում:
Համակարգչային նյութերի նախագծման և բյուրեղային կառուցվածքների կանխատեսման ոլորտում նրա նվաճումները ճանաչվել են գիտական հանրության կողմից և ամրապնդել Սկոլկովոյի ինստիտուտի դիրքերը միջազգային ակադեմիական միջավայրում: