Արմեն Աղայանը` արծաթե մեդալակիր
24 Հուլիսի 2025, 20:30
Ամառային Ունիվերսիադա-2025-ում Ռուսաստանի հավաքականի կազմում մինչև 73 կգ քաշային կարգում հանդես եկող ձյուդոիստ Արմեն Աղայանը դարձել է արծաթե մեդալակիր:
Եզրափակչի ճանապարհին նա վստահորեն հաղթել է Թայվանի, Հարավային Կորեայի, Բրազիլիայի և Ֆրանսիայի մրցակիցներին՝ ցուցադրելով տեխնիկայի և մարտական ոգու բարձր մակարդակ: Վճռորոշ գոտեմարտում Աղայանը զիջել է մոլդովացի մարզիկ Ադիլ Օսմանովին՝ հեղինակավոր մրցաշարում գրավելով երկրորդ տեղը: