2 բրոնզե մեդալ՝ ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
25 Հուլիսի 2025, 13:48
Փարիզում անցկացված ֆիզիկայի 55-րդ միջազգային օլիմպիադայում Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Գալստյանն ու Վահե Մելքոնյանը բրոնզե մեդալներ են նվաճել։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ը:
Հայաստանի թիմի ևս երկու ներկայացուցիչ՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Հայրապետյանն ու ՀԱՊՀ ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էմիլ Հարությունյանն արժանացել են գովասանագրերի: