Էրդողանի գլխավորությամբ ԱԽ նիստում քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
30 Հուլիսի 2025, 21:38
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
Ինչպես հաղորդում է «Türkiye» պարբերականը, հանդիպմանը քննարկվել է Հարավային Կովկասի իրավիճակը, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև պարբերաբար սրվող լարված հարաբերությունները։
Թեև «սրվող հարաբերություններ» ձևակերպման մանրամասները մնում են անհասկանալի, այս հարցի հիշատակումը կարող է մեկնաբանվել որպես ճնշում Հայաստանի հասցեին, որը շարունակում է մերժել «Զանգեզուրի միջանցքի» նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջնագրային պահանջները։