The Hollywood Reporter-ը հոդված է նվիրել «Արտոյի երկրում» հայկական ֆիլմին

02 Օգոստոսի 2025, 11:44

Մշակույթ

The Hollywood Reporter ամսագիրը հոդված է նվիրել ռեժիսոր Թամարա Ստեփանյանի նկարահանած «Արտոյի երկրում» հայ-ֆրանսիական ֆիլմին։ Պարբերականը ոչ միայն պատմել է ֆիլմի մասին, այլև ներկայացրել երկու բացառիկ հատված։

Ֆիլմը կբացի Շվեյցարիայի Լոկառնո քաղաքում 2025 թվականի օգոստոսին կայանալիք հեղինակավոր միջազգային կինոփառատոնը։

Պարբերականի համաձայն՝ այս հուզական դրաման միավորում է անձնական պատմությունները, պատմական ժառանգությունը և պատերազմի հիշողությունները։ Գլխավոր հերոսուհին հանդիպում է 1990-ականների հակամարտությունների վետերանների և 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում պատերազմի ականատեսների հետ՝ ստեղծելով Հայաստանի անցյալի խորը դիմանկարը։