Ջուլիանա Գրիգորյանը ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի և Պլասիդո Դոմինգոյի հետ
01 Օգոստոսի 2025, 15:12
Հայ օպերային երգչուհի, «Operalia 2022» համաշխարհային մրցույթի հաղթող Ջուլիանա Գրիգորյանը ելույթ է ունեցել համաշխարհային աստղեր Անդրեա Բոչելիի և Պլասիդո Դոմինգոյի հետ։
Համերգը տեղի է ունեցել Բոչելիի հարազատ իտալական Տոսկանայի Լայատիկո գյուղում՝ «Teatro del Silenzio» բաց ամֆիթատրոնում: Իսպանացի մաեստրո Պլասիդո Դոմինգոն նույնպես մասնակցել է այս նշանակալի երեկոյին։
Միջոցառումը նվիրված էր թատրոնի հիմնադրման 20-ամյակին և դարձել է եվրոպական ամառային երաժշտական սեզոնի իսկական մարգարիտը։