Գենտի համալսարանում հայագիտական դասընթացներ կանցկացվեն

21 Հոկտեմբերի 2026, 23:30

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Բելգիայի Թագավորության Գենտի համալսարանի միջև հեռավար ձևաչափով ստորագրվել է հայագիտական դասընթացներ իրականացնելու մասին փոխըմբռնման հուշագիր:

Հուշագրի շրջանակում Գենտի համալսարանում կիրականացվեն Հայաստանի մշակույթի և պատմության դասընթացներ, կկազմակերպվեն աշխատաժողովներ, սեմինարներ, թեմատիկ գիտական օրեր, գործող դասընթացների շրջանակում կմշակվեն ուսումնական մոդուլներ, ինչպես նաև կկազմակերպվեն հայագիտությանը վերաբերող հանրային իրազեկման միջոցառումներ:

Ներկայումս աշխարհի 11 երկրների 14 առաջատար համալսարաններում գործում են Հայաստանի ուսումնասիրությանն ուղղված ծրագրեր և կենտրոններ։ Դրանց թվում են Հռոմի Սապիենցա համալսարանը, Վենետիկի Կա՛ Ֆոսկարի համալսարանը, Զալցբուրգի համալսարանը, Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանը և Կահիրեի համալսարանը։