Կարապետյանի բանտարկությունն անարդար է. նա մեծ գործեր է կատարել եկեղեցու և հայ ժողովրդի համար. Հաջյան
06 Օգոստոսի 2025, 23:40
Արգենտինայի հայկական 14 կազմակերպություններ իրենց բողոքն են արտահայտել՝ կապված Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող արշավի: Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է Արգենտինայի «Հայ կենտրոնի» մամուլի և հաղորդակցության գծով քարտուղար Ալեքս Հաջյանի հետ:
«Հայաստանից եկող լուրերը, հատկապես, Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումը մեզ խորը մտահոգվելու առիթ են տալիս։ Մենք բաց նամակ ենք փոխանցել Արգենտինայում Հայաստանի դեսպանատանը՝ կոչ անելով կողմերին խնդիրները լուծել երկխոսության միջոցով, ինչպես նաև պահպանել հարգանք միմյանց նկատմամբ»,- նշել է Հաջյանը:
Խոսելով բարերար, գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալության մասին՝ նա ասել է.
«Մենք բացահայտ մեր զորակցությունն ենք հայտնել Սամվել Կարապետյանին: Կարծում եմ՝ անարդար է նրա բանտարկությունը: Նա մեծ գործեր է արել թե՛ եկեղեցու, թե՛ հայ ժողովրդի համար: Եվ կարծում եմ՝ լավ նշան չէ, երբ աշխարհը տեսնում է, որ Հայաստանում մարդուն կարող են ձերբակալել ազատ խոսքի կամ եկեղեցուն աջակցելու համար»: