Մենք հայ ազգի երկրորդ բանակն ենք,  դա  է մեր աշխատանքը. Արամ Համբարյան

15 Հուլիսի 2023, 13:20

Քաղաքականություն

ԱՄՆ Հայ Դատի կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Alpha News-ին ասում է՝ վստահ է, որ այն, ինչ այսօր անում են Ադրբեջանն ու Թուրքիան, շարունակությունն է այն ամենի, ինչ կատարվել է 1915-ին և դրանից էլ վաղ՝ 1880-1890-ականներին՝ այն է՝ վերացնել մեզ մեր պատմական հայրենիքից։

Համբարյանի ղեկավարած կառույցը այսօր Վաշինգտոնում հայտնվել է չափազանց անհավասար վիճակում: «Մենք առերեսվում են երկու շատ հզոր կառավարությունների հետ, որոնք աշխարհաքաղաքական լծակներ ունեն՝ ի դեմս Թուրքիայի ՆԱՏՕ-ի անդամակցության եւ Ադրբեջանի նավթային ու էներգետիկ ռեսուրսների։ Նրանք պետական մակարդակի ուժ են ներակայացնում իրենցից»,- ասում է Համբարյանը և ցավով նշում, որ պաշտոնական Երևանը ոչ միայն արհամարհում է Սփյուռքի լծակները, ներուժը, այլ ամբողջությամբ քայքայում է գլոբալ հայ համայնքի արդյունավետությունը, որը Հայաստանի լավից բացի, այլ բան չի ուզում։ Դա շատ կործանարար է։ «Երբ մենք հարցեր ենք բարձրացնում, օրինակ՝ գերիների հարցը, Վաշինգտոնում մեզ հակադարձում են՝ ասելով, կարծես թե դա նախապատվություն չէ Երևանի համար։ Այդ կերպ նրանք ասում են՝ սա կարևոր է ձեզ համար, բայց ոչ Երևանի համար»,- ասում է Համբարյանը։

«Ամերիկյան համակարգում մենք ունենք իշխանությունների տարանջատումը, զսպումների ու հակակշիռների մեխանիզմները. գործադիր իշխանությունը՝ պետդեպարտամենտը, այս խնդրի սխալ կողմում է, ճիշտ այնպես, ինչպես Հայոց Ցեղասպանության հարցում էին սխալ կողմում։ Եվ նրանք այսօր էլ կշարունակեին ստել Հայոց Ցեղասպանության շուրջ, ինչպես Արցախի հարցում են ստում, եթե մենք՝ մեր համայնքը, մեր Սփյուռքը չստիպեր Ամերիկային լինել ճիշտ կողմում», — բացատրում է Համբարյանը և ավելացնում, որ արտաքին քաղաքականությունը սկսվում է Սպիտակ տանը, պետդեպարտամենտում, բայց չի ավարտվում այնտեղ։ Կոնգրեսն ամերիկյան քաղաքականության մեջ շատ կարևոր դեր է խաղում և հայ համայնքը, այդ մարմնում մեր դաշնակիցներն ու կոալիցիոն գործըկերները աշխատում են վերահսկել պետդեպարտամենտին։

Արամ Համբարյանը կարծում է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը՝ այն մասին, թե վստահություն է արտահայտում, որ հայերը կարող են ապահով ապրել Ադրբեջանում, գրվել է Վաշինգտոնում գտնվող մարդկանց կողմից, ովքեր փորձում են սիրաշահել Ալիևին, որն ըստ նրանց կարող է օգնել էներգետիկ կամ Ռուսաստանի, Ուկրաինայի հետ կապված հարցերում։

«Պետդեպրատամնետի միջին օղակի աշխատակիցներ գրել են այդ տեքստը դեսպանի համար,որն այն արտաբերեց իր իսկ հեղինակության գնով։ Եվ սա շատ տխուր փաստ է, քանի որ ոչ ոք դրան չի հավատում։ Հաստատ, Ալիևը չի հավատում դրան, ես չեմ հավատում դրան, որևէ ամերիկահայ չի հավատում դրան, նույնիսկ ինը տարեկան հայ երեխան դրան չի հավատա, և իհարկե, արցախահայերը չեն հավատում դրան։ Ամերիկայի բարձրաստիճան պաշտոնյաները դատապարոտւմ են նրանց մահվան, դա է ողբերգությունը»,- ասել է Համբարյանը։ Նրա խոսքով, նախկին ղեկավարների օրոք կառավարությունները և գլոբալ հայ համայնքը նույն ուղղությամբ էին նայում՝ դեպի հայրենիքի անվտանգությունը, Արցախն էլ՝ որպես հայրենիքի մի անվտանգ մաս դիտարկում, որտեղ հայ մշակույթն ու հասարակությունը կարող էր զարգանալ, այսօր վիճակը այլ է։ Հայ Դատի գրասենյակի պատասխանատուն ցավով ավելացնում է, որ 5 տարի առաջ չէր կարող պատկերացնել, որ Հայաստանի ղեկավարի մոտեցումները ավելի շատ կհամընկնեն Ալիևի, քան գլոբալ հայ համայնքի ու Հայասատնի բնակչության մոտեցումների հետ:

Արամ Համբարյանը մտահոգ է տարվող բանակցություններով, ասում է՝ երբ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը խոսում է հայերին ու ադրբեջանցիներին խաղաղության հասնելու գործում օգնելու մասին, եթե կարդանք նրա ասածների ենթատեքստը, կհասկանանք, որ Ադրբեջանը ստանում է այն, ինչ նա ուզում է, այն է՝ Արցախի լիարժեք վերահսկողութուն, և Բլինքենը դա անում է՝ իմանալով Ադրբեջանի մտադրությունների մասին։ «Բլինքենը հիմար չէ, նա տիրապետում է ԱՄՆ հետախուզական տվյալներին, նա հավանաբար, ավելի լավ է տիրապետում Ալիևի հաղորդակցությա ալիքներին, քան ինքը՝ Ալիևը։ Գաղտնիք չէ, թե որոնք են Ադրբեջանի մտադրությունները։ Բայց դա թույլ է տալիս Ամերիկային իրականցնել իր դիվանագիտությունը, Ռուսաստանին Կովկասում փոխարինել Թուրքիայով, և եթե Ռուսաստանին Կովկասում փոխարինի Թուրքիան, դա աղետալի է լինելու։ Դա Ցեղասպանության է հանգեցնելու։ Այն հայերը, որ մտածում են՝ ՆԱՏՕ-ն ինչ-որ տեղ կխառնվի, պիտի հասկանան, որ այդ ռեգիոնում ՆԱՏՕ-ի ձեռքերը թուրքական են։ Ո՛չ եվրոպական երկրները, ո՛չ Ամերիկնան, Կանադան, չունեն այնտեղ ֆիզիկական ներկայության հետաքրքրություն։ Նրանք դա կպատվիարկեն Թուրքիային, իսկ Թուրքաին կկիրառի իր լծակները, որ իր քաղաքականությունն իրականացնի» ։

Համբարյանը ակնհայտ է համարում, որ Կովկասում թուրքական հեգեմոնիան հայերի համար մահվան դատավճիռ է։ «Ես միշտ ոսումնասիրում եմ հայոց պատմությունը։ Երբ եվրոպական երկրները և Վիլսոնը փորձում էին, կրկին կյանքի բերել Հայաստանը Ցեղասպանությունից հետո, սեղանին դրված տարբերակներից մեկը ԱՄՆ մանդատն էր։ Վիլսոնը, որ աջակցում էր գաղափարին, խնդրեց իր գեներալներից մեկին տարածաշրջան այցելել։ Եվ նա շատ մանրամասն զեկույց գրեց նախագահ Վիլսոնի համար, որն ի դեպ, հասանելի է առցանց։ Վերջում նա ներկայացնում էր դեմ և կողմ կետերը այդ գաղափարի համար։ Եվ նա, որպես դրական կողմեր, թվարկում է, որ դա աշխարհի աչքին լավ երևալու հնարավորություն է, դա կփրկի քրիստոնյա ազգի, գուցե դա հիմք կտա աշխարհի այլ մասերում աշխատելու համար և այլն։ Բայց այս մտքին հակառակ գործոնների շարքում նա թվարկում էր, որ չեն կարող հասնել այնտեղ իրենց ռազմանավերով, ամերիկացիները հոգնել են պատերազմից, տարածաշրջանի այլ ուժեր կպայքարեն ամերիկյան այդ վերահսկղության դեմ։ Ամերիկան տրամադրեց դեղորայք, ուտելիք, տատիկս մեծացել է որբանոցում, որ ֆինանսավորվում էր Ամերիկայի կողմից, բայց այդ մարդասիրական աջակցությունը երբեք չի վերաճել անվտանգային աջակցության»-, ասում է Համբարյանը։

Միամտություն կլինի հայերի կողմից ակնկալել ԱՄՆ-ից ու ՆԱՏՕ-ից անվտանգության ապահովում ընդդեմ Թուրքիայի։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է ու Ամերիկան չի կանգնի ՆԱՏՕ անդամի ու անմեղ հայ քաղաքացիական անձանց մեջտեղում՝ վստահ է Հայ Դատի գրասենյակի պատասխանատուն։  «Մեր փրկությունը ոչ թե որևէ օտար պետության մեջ է, այլ հենց մեր մեջ, մեր տարբերակների իրատեսական ընկալման մեջ է։ Եթե մեր քաղաքկանությունը հիմնվի ցանկալիի, ոչ թե իրականի վրա, մենք միշտ տանուլ ենք տալու։ Ալիևն ու Էրդողանը ռեալ, իրատեսական մտածողներ են։ Եվ մեր՝ ցանկալին իրականի տեղ ընդունելու մտածողության ու այս երկու չարիքի միջև մրցակցությունը շանս չունի»։

Արամ Համբարյանը վստահեցնում է, որ իրենք ուս ուսի կանգնած են Արցախի ընտանիքների կողքին։ Անում են ամեն ինչ, որ Ամերիկայի կառավարությանը բերեն հարցի ճիշտ կողմը:  «Մենք հայ ազգի երկրորդ բանակն ենք։ Դա է մեր աշխատանքը։ Մենք, իհարկե օգնում ենք արցախահայերին, բայց Արցախի ընտանիքները, զինվորները, որ կանգնած են Արցախում ու Հաայստանում՝ առաջին գծում , հենց նրանք են կրում զրկանքները»,-ասում է Համբարյանը՝ հավելելով, որ որքան էլ այսօր պաշտոնական Երևանը  այլ մոտեցումներ ունի, չեն դադարելու պայքարել, քանզի կարծում են՝ պաշտոնական Երևանի մոտեցումները այս հարցում ժամանակավոր են։

Մանրամասները՝  հարցազրույցում