Արցախ և Շուշի․ 63-ամյա Համբիկ Սասունյանը երկվորյակների հայր է դարձել
28 Սեպտեմբերի 2026, 22:44
«Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» (Justice Commandos of the Armenian Genocide, JCAG) կազմակերպության անդամ Համբիկ Սասունյանն առաջին անգամ հայր է դարձել։ 63-ամյա վետերանի ընտանիքում երկվորյակներ են ծնվել, որոնց նա անվանել է Արցախ և Շուշի։
Սասունյանը ծնվել է 1963 թվականին Բեյրութում։ 1982 թվականին, երբ 19 տարեկան էր, իր գործընկերոջ հետ Լոս Անջելեսում սպանել է ԱՄՆ-ում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արիկանին։ 1984 թվականին ամերիկյան դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման։ Մոտ 40 տարի բանտում անցկացնելուց հետո Սասունյանը 2021 թվականին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել և տեղափոխվել Հայաստան։
Այժմ նա շարունակում է իր կյանքը հայրենիքում՝ դառնալով երկվորյակների հայր, որոնց անունները խորհրդանշականորեն կապված են Արցախի և Շուշիի հետ։