«Ռոսատոմը» հայ գործընկերների հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ Ալեքսեյ Լիխաչով

28 Սեպտեմբերի 2026, 23:15

Քաղաքականություն

«Ռոսատոմ» պետական կորպորացիան Հայաստանի գործընկերների հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի ուղղությամբ։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։

«Հայ գործընկերների հետ աշխատում ենք «Նաիրիտ» նախագծի շուրջ, հույս ունեմ՝ այստեղ նույնպես կկարողանանք աջակցություն ցուցաբերել»,- ասել է Լիխաչովը։

Նա նաև նշել է, որ շարունակվում են Հայաստանի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված աշխատանքները։ա

Հիմա եթերում