«Turismo Italia News»-ը հոդված է հրապարակել Գառնու տաճարի մասին

13 Օգոստոսի 2025, 10:10

Մշակույթ

Իտալական «Turismo Italia News» պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել՝ նվիրված Կովկասի ամենատպավորիչ հնագիտական վայրերից մեկին՝ Գառնու տաճարին:

Հեղինակները Գառնին նկարագրում են որպես հնագույն միջնաբերդ, որտեղ միահյուսված են հազարամյակների պատմությունը, կրոնական ավանդույթներն ու բնական գեղեցկությունը:

«Գառնին ավելին է, քան ճարտարապետական հուշարձան։ Սա իսկական ճանապարհորդություն է դարաշրջանների և քաղաքակրթությունների միջով, իդեալական նրանց համար, ովքեր ձգտում են իսկական զբոսաշրջային փորձի՝ անաղարտ բնության և հարուստ պատմական ժառանգության մեջ», — նշել են լրագրողները։

Հիմա եթերում