Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Աշխարհաքաղաքականության ծանր դասերը, կամ ռուսական էստրադայի մոռացված հիթը՝ Հայաստանի ղեկավարության կատարմամբ

14 Օգոստոսի 2025, 14:00

Հաշտեցման ազդակներից ву Մոսկվային ուղղված հայացքներից կարելի է ենթադրել, որ «ԻՐԱԿԱՆ Հայաստան» հայեցակարգի հեղինակ Նիկոլ Փաշինյանը գիտակցել է ԻՐԱԿԱՆՈւՄ առանց Հարավային Կովկասում Ռուսաստանի տեսքով առանցքային աշխարհաքաղաքական գործընկերոջ՝ իր արդեն իսկ վիճահարույց դոկտրինը կարող է վերածվել ֆանտաստիկ ֆիասկոյի։

Վաշինգտոնյան գործարքը տապալվեց. այսպես կոչված «խաղաղության» պայմանագրի տեքստն ավելի շուտ հիշեցնում է վերջնագրերի ցանկ է հիշեցնում հայկական պետականությանն ու ինքնիշխանությանը: Եթե այս համատեքստում Հայաստանին պահանջներ ներկայացնեն «դիվերսիֆիկացնել» (կարդա՝ խզել) հարաբերությունները Ռուսաստանի հետ, ապա Հանրապետությանը սպասում է սրընթաց դեգրադացիա դեպի ադրբեջանական «Թրամփի կամրջի» կողքուբոլորը գտնվող աղքատ ձրիակյացի կարգավիճակ ու պետականության կորուստ:

Բայց ռուսական բարեկամության ձեռքը դեռևս մեկնված է. նախ և առաջ ու երկրորդ՝ էներեգառեսուրսների ու պարենի մատակարարման հարցում, ապա՝ փոխադարձ առևտրի ու Հայաստանի տնտեսությունում ռուսական ներդրումների հարցում,  չորրորդը՝ հումանիտար ոլորտում: Եվ վերջապես՝ անվտանգության երաշխիքների հարցում: 

Ու Փաշինյանը ձեռքը գցում է այս ամուր հնգյակին՝ որպես փրկություն, չէ՞ որ այդ նույն աղքատ ձրիակյացի կամ առանց պետության երկրի ղեկավարը լինելն առանձնապես գրավիչ չէ:

Ինչպես բաժանման ցավալի հետևանքների մասին այն մոռացված երգում. «Я не научился быть один, и у меня на это пять причин»: Թե այդ ի՞նչ պատճառներ են, որոնց մասին հիշել է Փաշինյանը՝ քննարկում ենք մեր նյութում:

Մեր միջև գազաքիմիա կա

Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում «գազ տալը» Հայաստանի էներգահամակարգի փլուզումով է հղի. Հանրապետությունում էլեկտրաէներգիայի գրեթե երեք քառորդը արտադրվում է ռուսական հումքով: Բնական գազով՝ ջերմակայաններում, ու միջուկային վառելիքով՝ ԱԷԿ-ում։ Ընդ որում երկնագույն վառելիքի մատակարարումն առավելագույնս հարմարավետ է հայաստանյան բյուջեի համար. 2021 թվականից սկսախ Ռուսաստանը «սառեցրել» է Հայաստանի համար գազի գինը 10 տարով՝ 1000 խորանարդ մետրի դիմաց 165 դոլարով: Բորսայում գնումը 2,5 անգամ ավելի թանկ կարժենա:

Գազի ամբողջ տնտեսությունն իր միջոցներով պահպանում ու արդիականացնում է «Գազպրոմ Արմենիան»՝ ռուսական գազային հսկայի դուստր ընկերությունը: Այս ակտիվն, ի դեպ, բիզնեսի համար գրավիչ չէր․ այն ստանձնելու պահին ցանցերի վիճակը ծանր էր ու հսկայական ներդրումներ էր պահանջում։ Հաշվի առնելով նաև Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկն ու Իրանի գազամուղը՝ «Գազպրոմ»-ը Հայաստանի վառելիքաէներգետիկ համակարգում ներդրել է 800 մլն դոլար։

Այլընտրանքային մատակարարումների հուսալիության հանդեպ վստահություն գրեթե չկա: Չենք մոռանում, որ ոչ այնքան վաղ անցյալում Հայաստանի իշխող կուսակցությունը ադրբեջանական գազն էր հիշատակում որպես այդպիսին:  Միայն թե պետք է հերթ կանգնել. Ալիևը հազիվ է հասցնում բավարարել եվրոպական երկրների պահանջմունքները՝ դիմելով թուրքմենական գազին: Շահդենիզ գազի հանքավայրը շահագործող British Petroleum-ը հայտարարում է հորատման ծավալների աճի համար պահուստների բացակայության մասին: Բացի այդ, թվում էր, թե Ադրբեջանի մատուցած «վառելիքային շրջափակում» դասը Հայաստանն ամենայն դառնությամբ անցել էր դեռ 90-ականներին։ Թերևս, հիշողությունը դավաճանել է։

Անգամ համապատասխան ենթակառուցվածքներով (խողովակաշար ու պահեստային կայաններ) այլընտրանք պարզապես գտնելու համար տարիներ և միլիարդավոր դոլարներ կպահանջվեն։ Թե ինչով հայերին կհրամայեն ջեռուցվել այդ ժամանակ, առեղծված է։ Որքա՞ն կտուժեն հայերի դրամապանակներն «նոր» գազից. բազմապատկեք X-ով, որտեղ X-ը ճիշտ այնքան է, որքան կուզենա վաճառողը: Իսկ շուկայական իրողությունները հուշում են, որ այս գործարքում եղբայրական զեղչեր չեն նախատեսվելու:

Պարենային անվտանգության զամբյուղ

Հանրապետությունում սննդամթերքով ապահովման կայունությունը նույնպես մեծապես կապված է Ռուսաստանի հետ։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում սպառվող սննդամթերքի կեսը ներմուծվում է, ու այդ կեսի նշանակալի մասը գալիս է հենց Ռուսաստանից՝ ապահովելով Հանրապետության սննդային անվտանգությունը։

Միջին վիճակագրական հայաստանցու սննդային զամբյուղում առաջին անհրաժեշտության բազմաթիվ մթերքներ ռուսական ծագում ունեն։ Ռուսաստանի Դաշնությունը դեպի Հայաստան բուսական յուղի (98%), հացահատկի (93%) ու թռչնամսի (մինչև 70%) հիմնական մատակարարն է։ Վերամշակված մթերքների թվում ռուսականը նույնպես զգալի մաս է կազմում․ ալյուրի ու օսլայի 78%-ը, շաքարի ու հրուշակեղենի 51%-ը, մսից, ձկից ու ծովամթերքներից պատրաստի արտադրանքի 52%-ը հայկական խանութների վաճառասեղաններին Ռուսաստանից է հայտնվում։

Պետք է արժանին մատուցել. Ռուսաստանը բազմիցս ապացուցել է, որ ոչ միայն հիմնական, այլև բավական հուսալի սննդային դոնոր է: Օրինակ,  COVID-19 համավարակով պայմանավորված ճգնաժամի ժամանակ Ռուսաստանի կառավարությունը սահմանափակեց զգայուն ապրանքների, մասնավորապես հացահատիկի ու յուղի արտահանումը: Հաշվի առնելով կրիտիկական կախվածությունն ու գործընկերությունը՝ Հայաստանն այդ սահմանափակումների տակ չհայտնվեց։ Ու Մոսկվան հիմա էլ ժամանակ առ ժամանակ կարճաժամկետ սահմանափակումներ է նախաձեռնում նույն շաքարի արտահանման համար, որպեսզի կայունացնի գները ներքին շուկայում, սակայն Հայաստանի առաջին իսկ խնդրանքով անմիջապես բավարար քվոտաներ է հատկացնում Հանրապետության սպառողական շուկայի համար։

Ուժերի կապիտալ հորդացում

Ռուսաստանը Հանրապետության հիմնական առևտրային գործընկերն ու գլխավոր ներդրողն է։ Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է 10 մլրդ դոլարը: Նշանակալի թիվ է Հայաստանի՝ 26 մլրդ դոլար գնահատվող ՀՆԱ-ի ֆոնին։

2025 թվականին հայկական բերքի արտահանումը Ռուսաստան ռեկորդներ է գերազանցում։ Ընդհանուր առմամբ, ՌԴ-ն գնում է Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի 98%-ը, թունդ ալկոհոլի 78%-ն ու պանրի, կաթնաշոռի և ջրի մոտավորապես 87%-ը։ Հայաստանը շահավետ գներով ձեռք է բերում ռուսական դեղագործական արտադրանք, արդյունաբերական ու բժշկական սարքավորումներ, էլեկտրոնիկա ու շինանյութեր։ Բացի այդ, Ռուսաստանի տնտեսության նկատմամբ եվրոպական սահմանափակումները լրացուցիչ առավելություններ են ստեղծել հայկական տնտեսության համար։

Տնտեսագետների հաշվարկով՝ հայկական տնտեսության մեջ ռուսական ներդրումների բաժինը ուղիղ կեսն է։ Հանրապետությունում գործում է խոշոր ռուսական 40 ընկերություն՝ հսկայական շրջանառություններով ու բազմամիլիարդանոց ներդրումային ծրագրերով։ Դրանց թվում են թե՛ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, թե՛ «Գազպրոմ Արմենիան» ու թե՛ Wildberries-ը։ Հենց այս ընկերություններն են զբաղեցնում Հայաստանի խոշորագույն հարկատուների ցուցակում առաջին հորիզոնականները։

Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ նույնպես ապահովում է ոչ այլ ոք, քան՝ Ռուսաստանը։ 2008 թվականին Հայաստանի երկաթուղին 30 տարով կոնցեսիոն կառավարման վերցրեց Հարավկովկասյան երկաթուղին՝ Ռուսական երկաթուղիների դուստր ընկերությունը։ Այս երեք տասնամյակների ընթացքում ռուսական կառույցը պարտավորվել է 500 մլն դոլար ներդնել Հայաստանի երկաթուղային հաղորդակցության զարգացման գործում։

Չմոռանանք նաև մասնավոր անձանց կողմից տրամադրվող ուղիղ նյութական օգնության մասին։ Ռուսաստանից դրամական փոխանցումները Հայաստանի համախառն ներքին արդյունքի մոտ 5%-ն են կազմում:

Շոշափելի եկամուտ է ապահովում նաև Ռուսաստանից եկող զբոսաշրջային հոսքը, որը  բոլոր հյուրերի գրեթե կեսն է կազմում։ Ռուս զբոսաշրջիկները Հայաստանի բյուջե են բերում տարեկան մոտ 1 միլիարդ դոլար:

Որևէ այլ հավանական գործընկեր հայկական տնտեսության նկատմամբ համադրելի հետաքրքրվածություն չի ցուցաբերում։ ՆԱՏՕ-ի վրա կատարվող ծախսերի պատճառով Եվրոպան նվազեցնում է իր տնտեսական և սոցիալական ծրագրերը, իսկ ԱՄՆ-ն՝ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, չի թաքցնում, որ պատրաստվում է Հայաստան–Ադրբեջան տարանցման վրա գումար աշխատել, այլ ոչ թե գումար ծախսել:

Ռուս-հայերեն զրուցարան

Ով-ով՝ բայց հայն ու ռուսն ընդհանուր լեզու մի՜շտ կգտնեն։ Եվ համաձայնության կհասնեն: Որովհետև միևնույն արժեքներին են հավատում, հիշում են նո՛ւյնը, գնահատում են նո՛ւյնը։

Պոստգլոբալիզմի դարաշրջանում երկրներն ու ժողովուրդները որոնում ու կառուցում են կամուրջներ. կազմակերպում են մշակույթների երկխոսություն, ուսումնասիրում միմյանց լեզուները, փոխանակվում գիտնականներով ու ուսանողներով։

Հայաստանն ու Ռուսաստանը այդ կամուրջները կառուցել են շատ ավելի վաղ, քան գոյություն ունեն մեր ժամանակակից պետությունները, ու արդեն երկար ժամանակ է, ինչ միմյանց հասկանում են կես խոսքից։ Իսկ ժամանակակից աշխարհում դա չափազանց մեծ արժեք ունի։ Քանի որ քաղաքակրթությունների միջև երկխոսությունն ու կայուն խաղաղությունը հենց հասկանալու ունակությունից է սկսվում:

Անվտանգություն

Ղարաբաղում ձախողման պատասխանատվությունը Ռուսաստանի վրա դնելու՝ Հայաստանի իշխող վերնախավի մշտական փորձերը միայն ավելի են ամրապնդում համոզմունքը, որ Ադրբեջանի կողմից վիճարկվող տարածքն այնքան էլ պետք չէր քաղաքական Երևանին: Ու դնելով իր ստորագրությունը Վաշինգտոնի համաձայնագրի ներքո, որում ո՜չ մի խոսք չկար Բաքվի բանտարկյալներին ազատ արձակելու մասին, նա հերթական անգամ դա հաստատեց:

Նույն Վաշինգտոնում ապաշրջափակվեց ԱՄՆ-ի ու Ադրբեջանի ռազմական համագործակցությունը։ Իրականում հենց ա՛յս փաստն արդեն պետք է սթափեցնող լինի։ Ումո՞վ է Փաշինյանը պաշտպանվելու։ Պատասխանը միշտ նույնն է՝ ռուս զինվորներով։ Նրանցով, որոնցով պաշտպանվում էր թե՛ 2020-ին, և թե՛ 2023-ին։ Որովհետև այլևս ոչ ոք չի պաշտպանելու. սա աշխարհաքաղաքականության բարդ դաս է, բայց ստիպված կլինի սովորել:

***

Անգամ այս հինգ պատճառները բավարար են համոզվելու, որ Ռուսաստանը եղել է ու մնում է Հայաստանի ամենաբնական ու ամենահուսալի դաշնակիցը։ Ժամանակի, տարերային աղետների ու պատերազմների փորձություն անցած դաշնակիցը, որը երբեք չի դավաճանել, վերջնագրեր չի ներկայացրել, չի պահանջել դրժել սեփական շահերն ու երբեք չի խոսել ուժի դիրքից:

Իսկ եթե այդպես է, ապա ինչո՞ւ թքել այն ջրհորի մեջ, որից վաղուց ու անվտանգ ջուր ես խմում: