Կրեմլում ակնկալում են, որ Հայաստանը կմասնակցի ԵԱՏՄ առաջնորդների հանդիպմանը

25 Մայիսի 2026, 14:50

Քաղաքականություն

Ռուսական կողմն ակնկալում է, որ Հայաստանը այս կամ այն ձևով կմասնակցի Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական միության առաջնորդների հանդիպմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք ակնկալում ենք, որ այս կամ այն կերպ հայկական կողմն, այնուամենայնիվ, կմասնակցի այս շատ կարևոր հանդիպմանը՝ շարունակելով իր անդամակցությունը ԵԱՏՄ-ին»,- ասել է Պեսկովը։

Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը և Եվրասիական տնտեսական 5-րդ ֆորումը կանցկացվեն Աստանայում մայիսի 28–29-ին։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ չի մեկնի Աստանա՝ ընտրարշավի պատճառով։ ԵԱՏՄ առաջնորդների հանդիպմանը Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։