300 հազար ադրբեջանցիներ պատրաստ կանգնած են թե՛ մեքենաներով, թե՛ գնացքներով ՀՀ ժամանելու․ Կարապետյան

25 Մայիսի 2026, 16:25

Քաղաքականություն

Երեկ՝ մայիսի 24-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ «Ախալքալաք-Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլևս բաց է Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար։

«Սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։ Շնորհակալ եմ Թուրքիայի և Վրաստանի գործընկերներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր վարչապետը:

Անդրադառնալով թեմային՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը նշել է, որ գործող իշխանություններին չեն հետաքրքրում հնարավոր անվտանգային և ռազմավարական ռիսկերը։

«Իրենց համար շատ կարևոր է, որ իրենց ղեկավարները գոհ մնան։ Իսկ ինչո՞ւ է բացում երկաթուղին, բացում է, քանի որ 300․000 ադրբեջանցիներ պատրաստ կանգնած են թե՛ մեքենաներով, թե՛ գնացքներով Հայաստան ժամանելուն»,- նշել է կուսակցության առաջնորդը։

Կարապետյանի խոսքով՝ նման քայլերով իշխանությունները փչացնում են հարաբերությունները ՀՀ-ի գլխավոր տնտեսական գործընկերոջ՝ Ռուսաստնաի հետ։