Անահիտ Գալստյանը դարձել է «Վիտեբսկ-2023» մրցանակի դափնեկիր

16 Հուլիսի 2023, 10:20

Հայեր | Մշակույթ

Հայ մասնակից Անահիտ Գալստյանը դարձել է «Վիտեբսկ-2023» 21-րդ միջազգային մանկական երաժշտական մրցույթի երկրորդ մրցանակի դափնեկիր։

«Սիրելի քաղաք» կայքը հայտնում է, որ «Գրան պրին» ստացել Է Ղազախստանի ներկայացուցիչը, իսկ առաջին մրցանակի դափնեկիր Է դարձել Բելառուսի մասնակիցը:

Անահիտը երկրորդ մրցանակը կիսել է ռուսաստանցի Յանա Տենի հետ, իսկ Ղրղզստանի և Ուզբեկստանի մասնակիցները դարձել են միջազգային մրցույթի երրորդ մրցանակի դափնեկիրներ: