Սամվել Կարապետյանի շնորհիվ է, որ մեր տան ծուխը չի մարում․ արցախցի

14 Օգոստոսի 2025, 21:18

Կարծիք

Սամվել Կարապետյանին միշտ աջակցել ենք և աջակցելու ենք։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է արցախցի Թագուհի Աղասյանը։

«Եկել ենք մեր մեծ բարերարին աջակցելու։ Մենք Սամվել Կարապետյանին միշտ աջակցել ենք և աջակցելու ենք, քանի որ նա միշտ արցախցիների կողքին է եղել, կա ու հույսով ենք կլինի։ Մինչև հիմա մեր տան ծուխը չի մարում իր շնորհիվ։ Մենք շատ շնորհակալ ենք նրանից»,- նշել է տիկին Աղասյանը։

Նա միաժամանակ ասել է, որ հայ ժողովուրդը պարտավոր է լինել եկեղեցու կողքին։

«Մենք պաշտում ենք մեր եկեղեցին, ու չենք եկել, որ այն վաճառենք։ Մենք ուղղակի պարտավոր ենք աջակցել եկեղեցուն»,- նշել է նա։