Մոսկվայում ցուցադրվում են Քրիստինա Մանուչարյանի աշխատանքները
17 Օգոստոսի 2025, 12:00
Մոսկվայի «A-House արտ» տարածքում բացվել է «Մեկ ամռվա բևեռները» ցուցահանդեսը, որտեղ իրենց աշխատանքներն են ներկայացրել նկարչուհիներ Քրիստինա Մանուչարյանը և Աննա Անտոնովան։
«Ինչպես անցկացրի ամառը» թեմայով ցուցադրությունը ներկայացված է պոետիկ և գեղարվեստական ոճով։Այցելուները կտեսնեն ամառային ծանոթ կերպարներ՝ քաղաքային փողոցներ, պատահական անցորդների ուրվագծեր, ցուցափեղկերի արտացոլանքներ, մայրամուտը․ այս ամենը մեկնաբանված է յուրաքանչյուր նկարչուհու անհատական հայացքով։
Քրիստինա Մանուչարյանը մուլտիդիսցիպլինար հեղինակ է, որն աշխատում է գեղանկարչության, խեցեգործության, տեքստիլի և գրաֆիկայի հատման կետում։ Նրա ստեղծագործություններում միահյուսվում են հայկական արհեստագործական ավանդույթները, առասպելաբանությունը։


