Դիզայները հայկական կինոյի 100-ամյակին նվիրված բացառիկ շարֆեր է ստեղծել
17 Հուլիսի 2023, 08:43
Նորաձևության դիզայներ Artuyt-ը հայկական կինոյի 100-ամյակին նվիրված շարֆերի սահմանափակ հավաքածու է ստեղծել:
Դիզայներն իր աշխատանքներով ընդգծել է հայկական կինոյի նրբագեղությունն ու մթնոլորտը՝ շարֆերի յուրօրինակ հավաքածուի միջոցով արտահայտելով ավանդույթներն ու ոճը:
Հավաքածուն ներկայացնում է 36 հայտնի հայկական ֆիլմեր։ Շարֆերը շատ որակյալ և ոճային են ստացվել։