«Սպասում ենք քեզ Մոսկվայում». Վալերիան և Իոսիֆ Պրիգոժինը շնորհավորել են Սամվել Կարապետյանին 60-ամյակի առթիվ

18 Օգոստոսի 2025, 09:54

Քաղաքականություն

Ռուս երգչուհի Վալերիան և նրա ամուսին Իոսիֆ Պրիգոժինը տեսաուղերձ են հրապարակել՝ շնորհավորելով բարերար և գործարար Սամվել Կարապետյանի 60-ամյակը։

Հիշեցնենք, որ այսօր գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ծննդյան օրն է։ Հայ միլիարդատերը իր 60-ամյակը նշում է բանտում։ Նա ձերբակալվել էր 2 ամիս առաջ՝ ի պաշտպանություն եկեղեցու արած հայտարարությունից հետո։

«Սիրելի՛ Սամվել, սրտանց շնորհավորում ենք քո հոբելյանը։ Ամենակարևորը՝ համբերություն, առողջություն և իմաստություն։ Եվ թող որքան հնարավոր է շուտ տեղի ունենա քո վերադարձը տուն՝ ընտանիքիդ և ընկերներիդ մոտ, ովքեր քեզ սիրում, գնահատում և հարգում են…Շնորհավոր հոբելյան, սպասում ենք քեզ Մոսկվայում»,- նշել են նրանք։

Հիմա եթերում