Սիրող ամուսին և հայր, ազնիվ ղեկավար և հիանալի ընկեր․ Ֆիլիպ Կիրկորովը՝ Սամվել Կարապետյանի մասին

18 Օգոստոսի 2025, 21:05

Քաղաքականություն

Ֆիլիպ Կիրկորովը տեսահոլովակ է հրապարակել՝ շնորհավորելով գործարար, բարերար Սամվել Կարապետյանին տարեդարձի կապակցությամբ։

«Սիրելի՛ Սամվել, իմ թանկագի՛ն ընկեր։ Չկա ավելի հեշտ բան, քան քեզ շնորհավորանք գրելն է, քանի որ պարզապես անհրաժեշտ են գերազանց բնորոշումներ։ Սիրող ամուսին և հայր, ազնիվ ղեկավար և, իհարկե, հիանալի ընկեր, ով հոգատար է և օգնության է հասնում։ Այսօր կյանքն այնպես է դասավորվել, որ հենց քեզ են պետք հոգատարությունն ու օգնությունը։ Ի դեմս ինձ դու միշտ կգտնես ընկերոջ։ Գնահատում եմ քեզ։ Շնորհավոր հոբելյանդ»,- գրել է նա:

Հիմա եթերում