Հավատում ենք, որ արդարությունը կհաղթանակի. Զատուլինը շնորհավորել է Սամվել Կարապետյանին

19 Օգոստոսի 2025, 14:30

Քաղաքականություն

ՌԴ Պետդումայի պատգամավոր, Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը շնորհավորել է բարերար և գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին ծննդյան 60-ամյակի կապակցությամբ:

«Սիրելի Սամվել Սարգսի,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ: Ձեր կյանքը մտել է մի փուլ, որտեղ Ձեզ սպասում են լուրջ փորձություններ։ Բայց մենք բոլորս՝ Ձեր ընկերները, գիտենք, որ Դուք անծանոթ չեք փորձություններին։ Դուք ազնիվ, առատաձեռն, Ռուսաստանը և Հայաստանը սիրող մարդ եք։

Մեր մտքերը Ձեզ հետ են, որտեղ էլ որ լինեք՝ ազատության մեջ, թե բանտում։ Մեր հավատն այն է, որ կապանքները կընկնեն, և արդարությունը կհաղթանակի։ Դուք բեռ եք վերցրել ամբողջ Հայաստանի, ժողովրդի, հավատի համար։ Օրեցօր խորանում է Ձեր և խղճի դեմ գնացողների մեղքը: Վստահ եմ, որ նրանց ժամերը հաշված են։

Հարգանքներով՝ Ռուսաստանի Պետական Դումայի պատգամավոր, ռուս-հայկական Լազարյան միջազգային ակումբի համակարգող Կոնստանտին Զատուլին», — ասված է շնորհավորական ուղերձում: