Օրինախախտ միգրանտների գրեթե 20%-ն արտաքսվել է Ռուսաստանից

19 Օգոստոսի 2025, 23:45

Քաղաքականություն

2025 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի իրավապահ մարմինները երկրից արտաքսել են գրեթե 3 հազար միգրանտ, ինչը 2024 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ 17 տոկոսով ավելի է: Այս մասին հայտնում են ՌԴ Ներքին գործերի նախարարությունից։

Նշվում է նաև, որ գրեթե կրկնակի աճել է օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի ներգրավելու ընթացքում հայտնաբերված խախտումների թիվը։

Տարեսկզբից ՌԴ ՆԳՆ-ն 1.6%-ով պակաս ժամանակավոր կացության թույլտվություն է տրամադրել՝ ընդհանուր առմամբ 16,600 փաստաթուղթ, և 32.2%-ով պակաս մշտական բնակության իրավունք՝ ընդամենը 80,100 փաստաթուղթ: