Ամերիկյան կողմը ցանկալին իրականության տեղ է ներկայացնում. Վլադիմիր Վասիլև
19 Օգոստոսի 2025, 22:45
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Վլադիմիր Վասիլևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունները Վոլոդիմիր Զելենսկու և եվրոպական առաջնորդների հետ:
«Այսօրվա դրությամբ մենք տեսնում ենք, որ ամերիկյան կողմը մի շարք դեպքերում ցանկալին իրականության տեղ է ներկայացնում։ Օրինակ՝ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպման նախապատրաստական աշխատանքները սկսվել են, մինչդեռ Ուշակովը Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցի արդյունքների վերաբերյալ իր մեկնաբանության մեջ ասել է, որ խոսքը միայն Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների կարգավիճակի բարձրացման մասին է: Այս հարցը կարող է շատ երկար շարունակվել։
Ես կարծում եմ, որ այսօրվա դրությամբ ուկրաինական կողմը, որին Ամերիկան Թրամփի շուրթերով լիակատար լիազորություններ է փոխանցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների ձևաչափի և պայմանների լուծման հարցում, կարող է ասել՝ «ամեն ինչ կամ ոչինչ»։ Այսինքն՝ կամ նախագահների հանդիպում կլինի, կամ ոչ մի հանդիպում չի լինի։ Ամենայն հավանականությամբ, այդպես էլ կլինի։ Հաշվի առնելով, թե ինչպես է իրեն պահում Զելենսկին, նա դժվար թե գնա նրան, որ այս հանդիպումը լինի Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների և պաշտպանության նախարարների ձևաչափով», — ասել է Վասիլևը։
Քաղաքագետի կարծիքով՝ Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցությունը կտրվի դե ֆակտո, այլ ոչ թե դե յուրե։
«Իրավիճակը բարդ է և խճճված, քանի դեռ դաշնակիցները պայմանավորվել են, որ կաշխատեն Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների վրա։ Այն տեղեկատվությունը, որը հայտնվել է մամուլում և հնչեցվել է մասնավորապես արևմտաեվրոպական երկրների առաջնորդների կողմից, դեռևս որևէ կասկած չի թողնում, որ այդ երաշխիքներն, ըստ էության, հիմնված են այն բանի վրա, որ Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամակցությունը կտրվի դե ֆակտո, այլ ոչ թե դե յուրե։ Այս գագաթնաժողովում Թրամփը ոչ մի կերպ չի նշել, թե որոնք են Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքները՝ ՆԱՏՕ-ի հնարավոր սադրանքների առումով: Հետևաբար, առայժմ մենք գործ ունենք քաղաքական շոուի տարրերի հետ, այլ ոչ թե որոշակի խնդիրների լուծման որևէ էական առաջընթացի», — եզրափակել է Վասիլևը։
Մանրամասները՝ տեսանյութում։