Արցախցիներն արտաշիրիմում են պահանջում

21 Օգոստոսի 2025, 13:50

Քաղաքականություն

Մի խումբ արցախցիներ քիչ առաջ Կառավարությանը նամակ փոխանցեցին, որում պահանջում են Արցախում 2023թ. սեպտեմբերյան պատերազմի ժամանակ զոհված և այնտեղ հուղարկավորված իրենց հարազատների մարմինները արտաշիրիմում կազմակերպել և աճյունները տեղափոխել Հայաստան:

«Մեզ հավաստիացրեցին, որ նամակը պարտադիր կհասնի համապատասխան վայր: Լսելով մեր խնդիրները, խոստացան, որ մեր պահանջները կներկայացնեն պարոն Փաշինյանին և այդ խնդրով զբաղվող անձանց»,- Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Բելլա Գալստյանը, ում եղբայրը՝ Սասուն Ավանեսյանը, զոհվել է սեպտեմբերի 19-ին՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ, որից հետո արցախահայերը բռնի տեղահանվեցին: