Մորիս Ամիրյանի ֆիլմը՝ «Կինոլես» 10-րդ միջազգային կինոփառատոնի հաղթող
Ռեժիսոր Մորիս Ամիրյանի «Կրիա» ֆիլմը դարձել է «Կինոլես» կարճամետրաժ ֆիլմերի 10-րդ միջազգային կինոփառատոնի հաղթող: Փառատոնն անցկացվել է օգոստոսի 15-17-ը Սանկտ Պետերբուրգում: Իսկ Հայաստանից ռեժիսոր Մարիաննա Մովսեսյանի «Ռոբինզո՞ն» ֆիլմը արժանացել է դիպլոմի։
Ժյուրիի և հանդիսատեսի համար ցուցադրվել է 15 կարճամետրաժ ֆիլմ, որոնք նկարահանել են երիտասարդ ռեժիսորներ Հայաստանից, Հնդկաստանից, Լատվիայից և Ռուսաստանից:
Փառատոնի միջոցառումներին մասնակցել է ավելի քան 50 կինոգործիչ և 3000 հանդիսատես: Փառատոնում ընդհանուր առմամբ անցկացվել է 12 կինոդիտում, այդ թվում՝ նախորդ տարիների հաղթող ֆիլմերի հետահայաց ցուցադրություն, վարպետության դասեր և կինոգործիչների համաժողով: