ՌԴ Նախոդկա քաղաքում օծվել և բացվել է Սուրբ Հարություն եկեղեցին
27 Օգոստոսի 2025, 23:20
Օգոստոսի 24-ը հիշարժան օր էր Նախոդկայում բնակվող շուրջ երկու հազար հայերի համար. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ օծվել և բացվել է նորակառույց հայկական եկեղեցին:

Նորակառույց եկեղեցին անվանակոչվել է Սուրբ Հարություն։ Այն կառուցվել է Հայաստանից բերված վարդագույն տուֆից, ունի 24 մետր բարձրություն: Օծման հանդիսավոր արարողության ավարտին Սրբազանը օրհնության կարգը հանձնել է Սամվել Ավետիսյանին և շնորհակալություն հայտնել Ավետիսյան եղբայրներին՝ տաճարի կառուցման աստվածահաճո գործի համար:

«Ակունք» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Թադևոսյանն էլ պարգևատրվել է պատվոգրով՝ տաճարին կից կիրակնօրյա դպրոցի և մշակութային կենտրոնի կառուցման նախաձեռնության համար:
