ANCA-ն մեկնաբանել է Հայոց ցեղասպանության մասին Նեթանյահուի հայտարարությունը

28 Օգոստոսի 2025, 16:50

Քաղաքականություն

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) մեկնաբանել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի տնօրեն Արամ Ղամբարյանի խոսքերով «Նեթանյահուի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, եթե այն իրենից ներկայացնում է ավելին, քան իր հանցագործությունների տակտիկական կոծկման փորձ, պետք է ամրապնդվի կոնկրետ գործողություններով»:

«Ադրբեջանի կողմից Արցախի քրիստոնյա հայերի շրջափակմանն ու Ցեղասպանությանը սատարելու և Երուսաղեմի հայկական քրիստոնեական թաղամասին մշտական սպառնալիքների, ինչպես նաև Գազայի հատվածում միջազգային իրավունքի լուրջ խախտումների ֆոնին, ինչպիսին Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումն է, նրա խոսքերը պետք է ուղեկցվեն Ադրբեջանի հետ Իսրայելի ռազմական դաշինքի կտրուկ խզմամբ։ Բացի այդ, նա պետք է հրապարակային ճնշում գործադրի Թուրքիայի վրա, որպեսզի ստիպի նրան հրաժարվել ժխտողականությունից և Հայոց ցեղասպանության հարցում արդարադատությանը խոչընդոտելուց», — նշել է նա։

Հիմա եթերում