«Նեմեսիս» հուշարձանի ապամոնտաժումը բացառվում է. Ավինյան


Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը այսօր լրագրողների հետ զրույցում բացառեց, որ «Նեմեսիսի» հուշարձանը քաղաքապետարանի որոշմամբ հնարավոր է ապամոնտաժվի։

«Այս հուշարձանը նվիրված է ազգային արժանապատվությունը վեր պահած խորհրդանիշներին և ուղղված չէ որևէ ազգի կամ երկրի դեմ»,- լրագրողներին ասել է քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։

Ավինյանի կարծիքով՝ պատշաճ չէ այս հարցը քաղաքականացնելը, ինչպես դա անում է Թուրքիայի ԱԳՆ-ն։

«Սա ապամոնտաժենք, կարող են պահանջ ներկայացնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի դեմ»։