Կիևում «Բայրաքթար» գործարանը լուրջ վնասվել է գիշերային հարվածի հետևանքով

30 Օգոստոսի 2025, 11:48

Քաղաքականություն

Օգոստոսի 28-ի գիշերը Կիևում կառուցվող թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանը լուրջ վնաս է կրել։ Այս մասին հայտնել է Լվովի քաղաքային խորհրդի պատգամավոր Իգոր Զինկևիչը։

Նրա խոսքով՝ սա վերջին կես տարվա ընթացքում ձեռնարկության վրա չորրորդ հարձակումն է։ Այս անգամ արձանագրվել է երկու ուղիղ հարված։ Թեև գործարանը դեռ պաշտոնապես գործարկված չէ, արտադրական հզորությունների մեծ մասն արդեն պատրաստ էր շահագործման։

Նշվում է նաև, որ չնայած բարդ իրավիճակին՝ «Baykar» ընկերությունը շարունակում էր տասնյակ միլիոնավոր դոլարներ ներդնել, անձնակազմ վերապատրաստել և արտադրությունը գործարկման նախապատրաստել։