Մոսկվայի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան գիմնազիայում հնչել է առաջին զանգը

02 Սեպտեմբերի 2025, 15:25

Կրթություն

Մոսկվայի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան գիմնազիայում մեկնարկել է նոր ուսումնական տարին։ Աշակերտներին ողջույնի խոսքով դիմել է փոխտնօրեն Կարինե Սերոբյանը՝ մաղթելով նրանց հաջողություններ, ոգեշնչում և ձեռքբերումներ:

Ուսուցիչների ուղեկցությամբ երեխաները ծանոթացել են նոր դասագրքերին և առարկաներին՝ առաջին քայլերն անելով դեպի գիտելիքի աշխարհ:

Գիմնազիան պարզապես ուսումնական հաստատություն չէ։ Այն կամուրջ է հայ և ռուս ժողովուրդների մշակույթների միջև: Այստեղ ձևավորվում է ոչ միայն ակադեմիական բազա, այլև խորը հարգանք ազգային արժեքների, ավանդույթների և լեզվի նկատմամբ:

Այսօր վարժարանում սովորում են հիսունից ավելի սաներ։ Դպրոցականներն ակտիվորեն մասնակցում են օլիմպիադաների, գիտական նախագծերի և երաժշտական մրցույթների: