Սիմֆերոպոլի Սուրբ Հակոբ եկեղեցում օրհնել են աշակերտներին
03 Սեպտեմբերի 2025, 17:48
Սիմֆերոպոլ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցում օգոստոսի 31-ին՝ նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, եկեղեցու վանահայր Տեր Ներսես քահանա Խանանյանը Պատարագի ավարտին օրհնել է ներկա ուսանողներին և աշակերտներին:
Եկեղեցու բակում միասնական աղոթքից հետո Խորեն եպիսկոպոս Ստեփանեի անվան Հայ Կրթական կենտրոնի ուսուցիչներ Ռիտա Ավագյանը և Անաստասիա Բագլայը ստեղծագործական վարպետության դասեր են անցկացրել երեխաների համար։