Մեր պարտության պատճառը կառավարման թերի կազմակերպումն է եղել․ Մովսես Հակոբյան

02 Սեպտեմբերի 2025, 20:53

Քաղաքականություն

Մեր պարտության հիմնական պատճառը կառավարման թերի կազմակերպումն է եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

«Նիկոլ Փաշինյանը մեր հասարակության արտացոլումն է։ 2020 թվականի պարտությունից հետո նրա ընտրվելը արտացոլում է հայ ժողովրդի իրական մտածելակերպը, և երկրի ղեկավարն անում է այն, ինչ ժողովրդին դուր է գալիս։ Ոչ ոք չի ձգտում պատերազմի, բոլորս էլ խաղաղություն ենք ուզում, բայց խաղաղության հասնելու միակ ձևը միշտ պատրաստ լինելն է, դրան դիմակայելն է։ Եթե որևէ մեկին թվում է, որ ինչ-որ թղթով խաղաղություն կբերի, սխալվում է, դա բաղադրիչ է, բայց հիմնական չէ»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ պետք է հպարտանալ մեր զինվորներով, քանի որ հաղթանակ բերողը 18 տարեկան զինվորն է։

Հիմա եթերում