Էդուարդ Մուրադյանը՝ սամբոյի Ռուսաստանի առաջնության հաղթող

03 Սեպտեմբերի 2025, 00:40

Սպորտ

Ռուսաստանի Արմավիր քաղաքում բնակվող Էդուարդ Մուրադյանը՝ ներկայացնելով Կրասնոդարի երկրամասի հավաքականը, դարձել է Ռուսաստանի սամբոյի թիմային առաջնության հաղթող։ Մրցաշարն անցկացվել է Մոսկվայում։

Այն ներառում էր մրցումներ հինգ քաշային կարգերում։

Եզրափակիչ գոտեմարտում մարզիկները 2: 5 հաշվով համոզիչ հաղթանակ են տարել Նովոսիբիրսկի մարզի թիմի նկատմամբ և դարձել մրցաշարի չեմպիոններ։