Իտալական պարբերականը հոդված է հրապարակել հայկական լավաշի մասին
07 Սեպտեմբերի 2025, 20:54
Իտալական Informacibo պարբերականը հոդված է հրապարակել հայկական լավաշի մասին։
«Չկա ուղևորություն դեպի Հայաստան, որը չուղեկցվի իր հիանալի խոհանոցի և հատկապես լավաշի հետ հանդիպմամբ, այն նույն հինավուրց հացով, որն ուղեկցում է յուրաքանչյուր ճաշ։ Իսկ 2014 թվականին լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգություն…

Բարակ, բուրավետ, թոնիրում թխված և տարբեր միջուկների պատրաստ այս հացը Հայաստանում կարելի է գտնել յուրաքանչյուր ռեստորանում, յուրաքանչյուր հացատանը և յուրաքանչյուր շուկայում», — նշում է հոդվածագիրը։


