Յանա Եգորյանը՝ Տարվա լավագույն մարզուհի

04 Սեպտեմբերի 2025, 18:50

Հայեր

Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում տեղի է ունեցել «Successful Ladies Awards» միջազգային մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։ «Successful Ladies Awards» մրցանակը շնորհվում է այն կանանց՝ անկախ տարիքից (18 տարեկանից սկսած), ազգությունից և ընտանեկան կարգավիճակից, որոնք մեծ ներդրում են ունեցել բիզնեսի, գիտության, ստեղծարարության և սպորտի ոլորտներում։

«Տարվա լավագույն մարզուհի» անվանակարգում մրցանակ է ստացել սուսերամարտիկ Յանա Եգորյանը: Մարզուհին կիսվել է ուրախ լուրով և լուսանկար հրապարակել։

Եգորյանը կրկնակի օլիմպիական չեմպիոն է և միջազգային մրցաշարերի բազմակի հաղթող, վերջերս ոսկե մեդալ է նվաճել սուսերամարտի աշխարհի առաջնությունում: