Նոր մարզչի գալով մեր ֆուտբոլիստների մոտ մոտիվացիա է նկատվում. Վիուլեն Այվազյան
05 Սեպտեմբերի 2025, 12:52
Չի կարելի ֆիքսվել նոր մարզչի նշանակման վրա, քանի որ ունենք հրատապ խնդիրներ: Alpha News-ի հետ զրույցում ասել է LAIFC մարզիչ Վիուլեն Այվազյանը:
Այդ խնդիրները, նրա խոսքով, հնարավոր չէ լուծել մեկ տարվա ընթացքում: «Կլիներ Եղիշե Մելիքյանը (Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչը), թե այլ մարզիչ, հավաքականն այս պահին դեռ ունակ չէ մեծ խնդիրներ լուծել: Պետք չէ սպասել հրաշքների, որ դուրս կգանք խմբային փուլ»,- ասել է նա:
Այվազյանը նշել է, որ նոր մարզչի գալով ֆուտբոլիստների մոտ մոտիվացիա կա: «Հայաստան-Պորտուգալիա խաղի հետ կապված, հնարավոր է, որ նոր մարզչի նշանակումն ազդեցություն ունենա: Հույս ունենանք, որ մեր ֆուտբոլիստներն ավելի լավ տեսք կունենան և արժանի մրցակից կլինեն Պորտուգալիայի հավաքականին»,- հավելել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: