Արցախցիների անձնագրում պետք է Ադրբեջան նշվի, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի․ Փաշինյան

26 Նոյեմբերի 2026, 13:50

Քաղաքականություն

Արցախցիների անձնագրերում ծննդավայրը նշելիս պետք է հիմնվել նախաստորագրված խաղաղության համաձայնագրի թեզերի վրա, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կա՛մ Եռաբլուրը պետք է ընդլայնվի, կա՛մ մենք պետք է նախաստորագրված խաղաղության համաձայնագրի սկզբունքների շրջանակում մնանք. շատ պարզ քաղաքական ընտրություն է»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ինքը Հայաստանի առաջին ղեկավարն է, որի կառավարման ընթացքում 2 տարի 8 ամիս շարունակ Եռաբլուրն ընդհանրապես չի ընդլայնվել։

Հիմա եթերում