Անդրեյ և Սերգեյ Մարգարյանները՝ շախբոքսի աշխարհի առաջնության մրցանակակիրներ
26 Նոյեմբերի 2026, 03:00
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացված շախբոքսի աշխարհի 8-րդ առաջնությունում հաջողությամբ հանդես են եկել Պյատիգորսկի մարզիկները։
Մրցումների արդյունքներով Անդրեյ Մարգարյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ Սերգեյ Մարգարյանը դարձել է մրցաշարի բրոնզե մեդալակիր։
Աշխարհի առաջնությունը մեկ հարկի տակ էր համախմբել 19 երկրի ավելի քան 150 ուժեղագույն մարզիկների։