ԵՏՀ-ն ավարտում է ԵԱՏՄ-ի զարգացման ճանապարհային քարտեզի նախապատրաստումը

06 Սեպտեմբերի 2025, 14:53

Տնտեսություն և Բիզնես

«Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի իրականացման ճանապարհային քարտեզի նախագիծը, որն ընդգրկում է ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական գործընթացների զարգացումը մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականը, մտել է եզրափակիչ փուլ։ Փաստաթուղթը քննարկվել է սեպտեմբերի 3-4-ը Մոսկվայում ԵՏՀ-ի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Դանիյար Իմանալիևի նախագահությամբ տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպումներում։

Հանդիպումներին մասնակցել են ԵԱՏՄ անդամ երկրների պետական մարմինների ղեկավարների տեղակալները, որոնք լիազորված են համագործակցելու հանձնաժողովի հետ, ինչպես նաև պրոֆիլային նախարարները։ Ըստ մամուլի ծառայության՝ հիմնական հարցերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, և առաջիկայում ճանապարհային քարտեզը կներկայացվի ԵՏՀ Խորհրդին։

Անդրադարձ է կատարվել նաև «Ռազմավարություն-2025»-ի իրականացման այն ասպեկտներին, որոնք լրացուցիչ ուշադրության և ավելի բարձր մակարդակի քննարկման կարիք ունեն։

Հիշեցնենք, որ «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագիրը ստորագրվել է ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների կողմից 2023 թվականի դեկտեմբերի 25-ին։

Հիմա եթերում