Վիրաբույժ Տիգրան Ալեքսանյանին նվիրել են Գեորգի Ֆրանգուլյանի քանդակն՝ ի նշան երախտագիտության

08 Սեպտեմբերի 2025, 11:10

Մշակույթ

Մոսկվայաբնակ պլաստիկ վիրաբույժ Տիգրան Ալեքսանյանն իր վիրահատություններից մեկից հետո պացիենտից հատուկ նվեր է ստացել՝ հայտնի քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանի աշխատանքը։ Այս ժեստը բժշկի համար ոչ միայն երախտագիտության, այլև խորը փոխըմբռնման խորհրդանիշ է դարձել։

«Ես վաղուց եմ հիանում Ֆրանգուլյանի ստեղծագործություններով՝ նրա հակիրճությամբ, խորությամբ և ձևի նուրբ զգացողությամբ։ Այս նվերն արտացոլում է այն, որ մենք լսել ենք միմյանց։ Պացիենտը նկատել է արվեստի հանդեպ իմ սերը և արտահայտել այն այդպիսի նուրբ ձևով»,- կիսվել է Ալեքսանյանը։

Նա ընդգծել է, որ Ֆրանգուլյանի յուրաքանչյուր քանդակ յուրահատուկ է, ինչպես և յուրաքանչյուր վիրահատություն, որը նա կատարում է։

«Դա հիշեցնում է անհատական մոտեցման և վստահության կարևորության մասին։ Չէ՞ որ պլաստիկ վիրաբուժությունը ոչ միայն արտաքին տեսքի փոփոխություն է, այլև ներքին ներդաշնակության ճանապարհ։ Անկեղծորեն շնորհակալ եմ ոգեշնչման և աջակցության համար։ Իմ աշխատանքը ոչ միայն գիտություն է, այլև արվեստ»,- նշել է բժիշկը։

Հիմա եթերում