Մարգարիտա Սիմոնյանը պատմել է իր հիվանդության և առաջիկա վիրահատության մասին

08 Սեպտեմբերի 2025, 10:15

Հայեր

Միջազգային «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ պատմել է իր մոտ հայտնաբերված ծանր հիվանդության և առաջիկա վիրահատության մասին:

«Այս մեկ շաբաթում՝ նախորդ եթերից ի վեր, երբ չենք հանդիպել, ինձ մոտ սարսափելի, ծանր հիվանդություն է ախտորոշվել։ Վաղը ես վիրահատության եմ, հենց այստեղ՝ այս շքանշանով (իշխանուհի Օլգա III աստիճանի շքանշան, որը նրան շաբաթ օրը շնորհել էր պատրիարքը-խմբ.)»,- նշել է լրագրողը:

Նա ասել է, որ երկար է մտածել նախքան հաղորդմանը գալը։ «Ես որոշեցի, որ պարտավոր եմ այսօր եթեր գալ և ճշմարտությունն ասել, քանի որ միշտ ավելի լավ է ճշմարտությունն ասել, քան թույլ տալ, որ լսարանը սնվի լուրերով… Ես պետք է ճշմարտությունն ասեմ և քաջալերեմ նրանց, ովքեր անցնում են նույն ճշմարտության միջով»,-հավելել է մեդիամենեջերը։

Սիմոնյանը հիշեցրել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը, իններորդ ամիսն է՝ կոմայի մեջ է: «Ինչպես ասում է ռուսական ասացվածքը՝ երբ դժբախտություն է գալիս, բացիր դարպասները: Ահա մեր տան դարպասները այլևս չեն փակվում։ Կարծում եմ՝ դրանք արդեն քշվել են ճակատագրի քամուց։ Այնուամենայնիվ, ես եկա, քանի որ պատրիարքն ասաց, որ ես մարտիկ եմ»,- հավելել է նա:

Հիմա եթերում