Մեղրիի հարցը Ադրբեջանի պահանջն է․ Արթուր Խաչատրյան
27 Հոկտեմբերի 2026, 15:31
Մեղրիի հարցը որտեղի՞ց ծլեց, եթե ոչ նոյեմբերի 10-ի, օգոստոսի 8-ի փաստաթղթերում, ո՛չ էլ Ձեր և Մարկո Ռուբիոյի կողմից ստորագրված համաձայնագրում նշված չէ, որ ճանապարհն անցնելու է Սյունիքի որևէ հատվածով։ Այս մասին Ազգային ժողովի նիստում՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի շրջանակային ռազմավարական համաձայնագրի վավերացման նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դիմելով Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին։
«Հիմա հարց՝ որտեղի՞ց ծնվեց այդ հարցը։ Գիտե՞ք՝ որտեղից։ Ադրբեջանը պահանջում է, պնդում է, ասում է՝ ոչ։ Այլապես որևէ փաստաթղթում Սյունիքի հարց դրված չի եղել»,- ասել է նա։
Պատգամավորն նշել է, որ իր մատնանշած փաստաթղթերում Սյունիքի որևէ հատվածով ճանապարհի անցնելու վերաբերյալ դրույթ չկա, իսկ այդ հարցի առաջադրումը պայմանավորված է Ադրբեջանի պահանջով։